Ուկրաինայի Չեռնիգովի մարզում մոտ 13,000 բաժանորդ զրկվել է էլեկտրաէներգիայից։ Այս մասին հայտնել է «Չեռնիգիվոբլենէրգո» ընկերությունը։
«Չեռնիգովի և Կորյուկովի շրջաններում ավելի քան 13,000 բաժանորդ զրկվել է էլեկտրաէներգիայից», – ասվում է ընկերության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Ընկերությունը պարզաբանել է, որ անջատումը պայմանավորված է էլեկտրակայանի վնասմամբ։