Ռեշֆորդը նեղացած է «Բարսելոնայից» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ով ավարտված մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Բարսելոնայում», վերջնականապես հասկացել է, որ չի մնա կատալոնական ակումբում։

Անգլիացու որոշման վրա ազդել է այն փաստը, որ ակումբը Դորտմունդի «Բորուսիայից» ձեռք է բերել եզրային հարձակվող Կարիմ Ադեյեմիին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռեշֆորդը «փոքր-ինչ նեղացած է» «Բարսելոնայից», քանի որ կարծում էր, թե ակումբն ավելի երկար կպայքարի իր տրանսֆերը գնելու համար, քան ստացվեց իրականում: Նշվում է, որ հանուն Կատալոնիայում մնալու ֆուտբոլիստը պատրաստ էր անգամ աշխատավարձի նվազեցման:

Ավարտված մրցաշրջանում հարձակվողը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Leave a Comment