Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները

Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները

Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ երկու երկրներին հաջողվել է հաղթահարել երկկողմ հարաբերություններում առկա բարդ փուլը և լիարժեք նորմալացնել կապերը։ 

Ըստ Բայրամովի՝ հարաբերությունների այս վերականգնումը հնարավոր է դարձել երկու երկրների ղեկավարների անձնական ջանքերի շնորհիվ։ 

Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առկա են ամուր պատմամշակութային կապեր, որոնք հանդիսանում են միջպետական հարաբերությունների հիմքը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment