«Ինտերը» մտադիր է ձեռք բերել Արգենտինայի հավաքականի խաղացողին

Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Միլանի «Ինտերը» մտադիր է այս ամռանը ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» և աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի պաշտպան Կրիստիան Ռոմերոյին, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անգլիական ակումբը ֆուտոլիստի տրանսֆերից ակնկալում է 50 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիսը։

Կրիստիան Ռոմերոյի ծառայություններով հետաքրքրված է նաև Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան»։

Leave a Comment