ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդան Ղուկասյանը անհապաղ պետք է վիրահատվի․ փաստաբան

Այսօր տեղի է ունենում Վարդան Ղուկասյանի հերթական դատական նիստը։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանը հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանին անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն։

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետը մեղադրվում է քաղաքի ճարտարապետի միջոցով Գյումրիի քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար։

Կաշառատուն իրեն մեղավոր է ճանաչել, իսկ Վարդան Ղուկասյանը, ըստ նրա փաստաբանի, մեղադրանքը չի ընդունում։ Դատարանում մեղադրանքի ապացուցման դեպքում նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Leave a Comment