Ռուսաստանը վճռականորեն հերքում է ԱՄՆ ընտրություններին միջամտելու վերաբերյալ ցանկացած մեղադրանք, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք մերժում ենք բոլոր մեղադրանքները, մենք վճռականորեն մերժում ենք դրանք. Ռուսաստանը երբեք չի միջամտել որևէ մեկի ներքին գործերին։ Եվ մենք ակնկալում ենք, որ ոչ ոք չի փորձի միջամտել մեր գործերին», – ուրբաթ լրագրողներին ասել է Պեսկովը։
Այսպես է նա մեկնաբանել Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որը Ռուսաստանը ներառել էր ԱՄՆ ընտրություններին սպառնացող սպառնալիքների ցանկում։
«Փաստն այն է, որ նախագահը (Թրամփը – IF) հղում է կատարում որոշ տեղեկությունների, անանուն տեղեկությունների, ԱՄՆ հետախուզական գործակալությունների չհիմնավորված տեղեկատվության: Բայց հիշենք, որ Միացյալ Նահանգներում անցկացվել են տարբեր հետաքննություններ, հարցումներ և այլն: Դրանք բոլորը եզրակացրել են, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի ազդել ԱՄՆ ընտրությունների վրա», – ասել է Պեսկովը: