«Հայաստան» դաշինքի թեկնածուները կվերցնեն իրենց պատգամավորական մանդատները բացի Ռոբերտ Քոչարյանից։
«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Ագնեսա Խամոյանը «Radar Armenia»-ի հարցին ի պատասխան հայտնել է, որ դաշինքի պատգամավորական մանդատները կվերցվեն ըստ նախընտրական ցուցակի հերթական համարների։
Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքն ԱԺ-ում կունենա 12 պատգամավոր։
