Ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի․ ՆԳՆ-ն հերքում է ևս երկու քաղաքացու՝ ջրանցքն ընկնելու մասին տեղեկությունը և մանրամասներ հայտնում դեպքից

Զանգվածային լրատվամիջոցներից մեկում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Երևանում քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել տղամարդու և ևս 2 հոգու փնտրում են։

 

Հայտնում ենք, որ հուլիսի 17-ին՝ ժամը 1.00-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բատիկյան փողոցով անցնող ջրանցքն են ընկել քաղաքացիներ։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և ոստիկանության օպերատիվ խմբեր։

 

Փրկարարները դեպքի վայրում ջրանցքի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ։

 

Պարզվել է, որ ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի, որը դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց։

 

Տարածված տեղեկատվությունը, որ ևս երկու քաղաքացի է ընկել ջրանցքը, չի համապատասխանում իրականությանը:

Leave a Comment