
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Աշխարհասփյուռ հայությունը շարունակում է իր համախմբված աջակցությունը հայտնել Գագիկ Ծառուկյանին։
Այս անգամ՝ օվկիանոսից այն կողմ՝ հայաշատ Լոս Անջելեսում, տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի։
Արվեստի, մշակույթի, սպորտի, հասարակական և քաղաքական ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ անդրադարձել են Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին՝ արտահայտելով իրենց արդարացի վրդովմունքը, բայց միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ արդարությունը կվերականգնվի»։
Աղբյուրը` Իվետա Տոնոյան