Ընտրությունից ընտրություն չենք գալու. Կարապետյանը լսել է կուրթանեցիների խնդիրները

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղ և հանդիպել բնակիչների հետ։

«Մեր այցելության նպատակն այն է, որ միայն ընտրությունից ընտրություն չգանք։ Ամեն անգամ խնդիր ենք ուզենալու դուք դնեք մեր առաջ»,- ասել է Կարապետյանը։

Գյուղացիները բարձրացրել են գյուղատնտեսական տեխնիկայի հարցը՝ նշելով, որ համայնքին անհրաժեշտ են դիզվառելիք և կոմբայն։

Կարապետյանը բնակիչներին հարցրել է՝ արդյոք կոմբայնի տրամադրումը կօգնի թեթևացնել գյուղացիների աշխատանքը՝ նշելով, որ քաղաքական ուժը պատրաստ է այն տրամադրել բարեգործական նպատակներով։ Բնակիչներից մեկը նշել է, որ այս տարի ցորեն են ցանել, և գյուղացու համար որքան մատչելի լինեն վառելիքն ու սարքավորումները, այնքան ավելի հեշտ կլինի աշխատանքը։

Բնակիչները որպես խնդիր նշել են նաև ճանապարհների վիճակը՝ ընդգծելով ասֆալտապատման անհրաժեշտությունը։

«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել էր, որ հետընտրական շրջանում մտադիր է այցելել Հայաստանի բոլոր մարզեր՝ բնակիչների խնդիրները հավաքագրելու, ԱԺ-ում դրանք բարձրացնելու և լուծում տալու համար։

Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հուլիսի 7-ին Armenia Today-ին հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ը մտադիր է քաղաքական փոփոխություններն սկսել մարզերից, մասնակցել ՏԻՄ ընտրություններին և հաղթանակներ տանել։

Leave a Comment