«Փյունիկը» առանց ճիգեր գործադրելու դուրս եկավ հաջորդ փուլ․ Կոնֆերենցիաների լիգա

Երևանի «Փյունիկը» հաղթեց Մալթայի «Մարսաշլոկին» և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ։ «Հանրապետական» մարզադաշտում անցկացված պատասխան խաղում գրանցվեց 1:0 հաշիվ:

Հանդիպման 10-րդ րոպեից մրցակիցը մնաց 10 ֆուտբոլիստներով: Դաշտից հեռացվեց «Մարսաշլոկի» դարպասապահը։

80-րդ րոպեին հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ «Փյունիկի» 28-ամյա հարձակվող Դանիլ Կուլիկովը, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը:

Առաջին խաղում «Փյունիկը» Մալթայում հաղթել էր 3։0 հաշվով:

Leave a Comment