Երևանի մասնավոր մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հուլիսի 12-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործող մասնավոր մանկապարտեզներից մեկում դայակը, ըստ նախնական տվյալների, քաշել է 6-ամյա երեխայի այտերը՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ։

Նրա տեղեկություններով՝ հաջորդ օրը երեխան «աջ և ձախ այտերի մակերեսային շրջանի վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն, իսկ դեպքի վերաբերյալ նյութերը ոստիկանությունից փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։

AuroraNews-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը անչափահասի նկատմամբ)։

Քննչական կոմիտեից նաև տեղեկացրել են, որ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Leave a Comment