Թրամփի հրամանը․ գաղտնազերծվում են ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի և այլ երկրների միջամտության փաստաթղթերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է գաղտնազերծել երկրի ընտրական գործընթացներին օտարերկրյա միջամտությանը վերաբերող փաստաթղթերը։

Սպիտակ տան տարածած հայտարարության համաձայն,  Թրամփը նշել է, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան կարող են ազդեցություն ունենալ ԱՄՆ ընտրությունների վրա։ 

Նախագահի պնդմամբ՝ գաղտնի տեղեկությունները փաստում են ընտրությունների անվտանգության ասպարեզում առկա «աննախադեպ խնդիրների» մասին։ Թրամփը նաև հրահանգել է պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր թաքցնում են քվեարկության համակարգերի խոցելիության վերաբերյալ տվյալները։

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների ղեկավարը փաստում է, որ Չինաստանը 2020 թվականին անօրինական ճանապարհով հասանելիություն է ձեռք բերել ամերիկացի ընտրողների տվյալների բազաներին։ 

Ըստ նրա՝ հայտնաբերվել են դաշնային ընտրություններին մասնակցելու համար գրանցված շուրջ 278,000 անձինք, որոնք ԱՄՆ քաղաքացի չեն, և հնարավոր է համարում, որ իրական ցուցանիշն ավելի մեծ լինի։ Թրամփը հավելել է նաև, որ ԱՄՆ-ում գործող «խորը պետությունը» տևական ժամանակ հանրությունից թաքցրել է արտաքին միջամտության վերաբերյալ տեղեկատվությունը։

Leave a Comment