Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է 20 երեխա և 1 մեծահասակ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 20 երեխա և 1 մեծահասակ։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ցանկանում ենք հաստատել, որ երեկ երեկոյան Չեկվատի գյուղում՝ Կապչորվա շրջանում, տեղի ունեցած մահացու ճանապարհատրանսպորտային պատահարից հետո այս պահին հաստատվել է 21 մարդու մահ, այդ թվում՝ 20 դպրոցականի և մեկ մեծահասակի»,- հայտարարել է Ուգանդայի ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Կանանուրան։ 

Հաղորդվում է նաև, որ վթարի հետևանքով տուժել են մի քանի երեխաներ և երեք մեծահասակներ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Նշվում է, որ վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուսը, որը երեխաներին Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայից տանում էր երկրի արևելքում գտնվող Սիպի ջրվեժներ՝ էքսկուրսիայի։ Հետաքննության նախնական տվյալներով՝ վերադարձի ճանապարհին ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցը դուրս է եկել ճանապարհից, բախվել ճամփեզրին գտնվող մեծ ժայռի և շրջվել։

Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում վթարի հանգամանքների վերաբերյալ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment