Հյուսիսային Իրաքում պայթյուններ է որոտացել


Միջազգային


Իրաքի Rudaw հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Հյուսիսային Իրաքի Սուլեյմանիե քաղաքում լսվել է չորս պայթյուն։

«Սուլեյմանիե քաղաքում լսվել է չորս ուժեղ պայթյուն», – հայտնել է հեռուստաալիքը սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։

Պայթյունի հետևանքների, զոհերի և վիրավորների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան: Վերջին օրերին ԱՄՆ-Իրան  ռազմական բախումների ֆոնին պայթյուններ են լինում նաև Իրաքում:

Տեղի լրատվամիջոցները նշում են, որ պայթյունների հետ մեկտեղ երկրում կայունությունը դեռ շարունակում է պահպանվել:

 


Leave a Comment