«Ալաշկերտը» դրամատիկ խաղում հաղթեց ղազախական թիմին և դուրս եկավ հաջորդ փուլ․ ԿԼ

Երևանի «Ալաշկերտը» դուրս եկավ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ: Ղազախստանի «Ելիմայ Սեմեյի» հետ պատասխան խաղում «Ալաշկերտը» հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով:

Առաջին խաղակեսում Վահե Գևորգյանի թիմի կազմում 4-րդ րոպեին աչքի ընկավ գվինեացի հարձակվող Մոմո Տուրեն:

11-րդ րոպեին դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը: Հիմնական ժամանակում թիմերը հաղթողին չպարզեցին, հաշիվը մնաց 1:1:

Լրացուցիչ ժամանակի մեկնարկում «Ելիմայ Սեմեյը» 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց և առաջ անցավ հաշվի մեջ։ Լրացուցիչ ժամանակի ավելացված վերջին րոպեին «Ալաշկերտի» մալիացի կիսապաշտպան Դաուդա Տոգոլան հաշիվը դարձրեց 2-2։:

Լրացուցիչ ժամանակի ավարտից հետո հետխաղային 11-մետրանոց հարվածաշարերում 6:5 հաշվով հաղթեց «Ալաշկերտը» և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ:

Leave a Comment