Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ – armeniatoday.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է 220 միլիոն ընտրողի անձնական տվյալների անօրինական հասանելիություն ստանալու մեջ՝ կատարվածն անվանելով ընտրողների տվյալների «պատմության մեջ ամենախոշոր արտահոսքը»։ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը հերքել է ընտրություններին միջամտելու մեղադրանքները, դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունը մեջբերում է CBS News հեռուստաալիքը։

«18 նահանգների տասնյակ միլիոնավոր ընտրողների տվյալներ հաքերային հարձակումների արդյունքում գնվել, գողացվել կամ հափշտակվել են Չինաստանի կողմից», — ազգին ուղղված ուղերձում հայտարարել է Թրամփը։
Այդ տվյալները ներառում են անուններ, հասցեներ, հեռախոսահամարներ, կուսակցական պատկանելություն և ընտրությունների գրանցման համար անհրաժեշտ այլ գաղտնի տեղեկություններ։
Չինաստանի դեսպանատունն իր հերթին ընդգծել է, որ Պեկինը մշտապես հավատարիմ է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։
«ԱՄՆ նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին գործն են։ Դրանց արդյունքը որոշվում է ամերիկացի ժողովրդի քվեներով։ Չինաստանը երբեք չի միջամտել և չի միջամտելու ԱՄՆ նախագահական ընտրություններին», — ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Ամերիկյան առաջնորդը նաև պնդում է, որ ԱՄՆ հակառակորդները, մասնավորապես՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն ու Հյուսիսային Կորեան, ունեն համապատասխան կարողություններ՝ ընտրությունների ընթացքը վտանգելու համար։

Leave a Comment