
Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ։ Մեր քաղաքի փողոցները ժամերով կաթվածահար են լինում, մարդիկ ուշանում են աշխատանքից, դպրոցից, կարևոր հանդիպումներից։ Քաղաքի զարգացումը նոր նախագծերը չեն, եթե քաղաքացին շարունակում է իր օրվա զգալի մասը անցկացնել խցանման մեջ, ուրեմն չկա զարգացում։ Երևանին անհրաժեշտ են ոչ թե ժամանակավոր լուծումներ, այլ՝ երթևեկության արդյունավետ կազմակերպում, զարգացած հասարակական տրանսպորտ և երկարաժամկետ քաղաքաշինական քաղաքականություն։ ՔՊ-ն այս ամենը 8 տարում չկարողացավ անել»։