Օբամեյանգը կվերադառնա Լա Լիգա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

37-ամյա գաբոնցի հարձակվող Պիեր–Էմերիկ Օբամեյանգը կվերադառնա իսպանական Լա Լիգա։ Նա ֆրանսիական «Մարսելից» կտեղափոխվի «Դեպորտիվո Լա Կորունյա», որը 8 տարվա բացակյությունից հետո վերադարձել է Լա Լիգա։

Օբամեյանգի տրանսֆերի համար իսպանական ակումբը կվճարի 1,5 միլիոն եվրո, հաղորդում է Footmercato-ն։

Անցած մրցաշրջանում Օբամեյանգը «Մարսելի» կազմում մասնակցել է 41 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Նա 2022 թվականին հանդես է եկել «Բարսելոնայում»։

Leave a Comment