Tasnim. Իրանական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազայի վրա

Tasnim լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Իրանի բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազայի վրա, որտեղ տեղակայված են թշնամու ուղղաթիռներ և հետախուզական ինքնաթիռներ։

Գործակալության տվյալներով՝ հարձակումը իրականացվել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների դեմ «Կայծակ» գործողության շրջանակներում՝ ի պատասխան Իրանում ԱՄՆ զորքերի գործողությունների։

Հինգշաբթի օրը ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց Իրանի դեմ հարվածների հերթական շարքի մեկնարկի մասին։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են Բանդար Աբբասի և Քեշմ կղզու մոտակայքում տեղի ունեցած մի շարք պայթյունների մասին։ Հարձակման թիրախ են դարձել նաև Ահվազը, Բուշեհրը, Բանդար Խոմեյնին, Բանդար Լենգեհը, Վեյսիանը և Իրանշահր օդանավակայանը։

Leave a Comment