ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. CENTCOM-ը հաստատել է Բանդար Աբասի թիրախավորումը

ԱՄՆ զինված ուժերը հարվածների նոր ալիք են սկսել Իրանի դեմ, ինչի մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Ամերիկյան կողմն արդեն 6-րդ գիշերն անընդմեջ թիրախավորում է հանրապետության տարածքը՝ նպատակ ունենալով թուլացնել Իրանի ռազմական ներուժը։

CENTCOM-ի հայտարարությունից հետո «Կոմերսանտ»-ի տվյալներով՝ IRIB հեռուստաընկերությունը հաստատել է պայթյունների ձայները, որոնք լսվել են Բանդար Աբաս քաղաքի արևմտյան հատվածում։ ՏԱՍՍ-ը՝, հղում անելով IRNA գործակալության վրա, հայտնել է, որ երկու պայթյուն է որոտացել նաև Բուշեր քաղաքում։

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ սկսվել էր փետրվարի 28-ին։ Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ:

ԱՄՆ-ն ու Իրանը հուլիսի 7-ից վերսկսել էին փոխադարձ հարվածները։ Իրանը հուլիսի 12-ին հայտնել էր, որ Հորմուզով անցումը կվերսկսվի միայն իրավիճակի կարգավորումից հետո։

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին հուլիսի 14-ին հայտնել էր, որ Իրանը Հորմուզի նեղուցով անցման վճարովի մեխանիզմ է մշակել։

 

Leave a Comment