Խաղաղություն

Խաղաղություն

17.07.2026 | 00:00

ՈՒրախացեք:

Սովորեցնելու շատ բան ունեմ ձեր երկուսին:

Մի’ կարծեք, թե Ես զրկում եմ ձեզ Իմ ներկայությունից, երբ միայն Իմ ճշմարտությունն եմ հայտնում ձեզ:

Դուք այժմ փոթորկի միջով եք անցնում:

Հերիք է այն, որ Ես ձեզ հետ եմ – հարկավոր պահին ասելու` «Խաղաղվիր, հանդարտվիր»:

Այսպես լռության մատնելու թե’ քամուն, թե’ ալիքներին:

Ես ոչ թե փոթորկի ժամանակ, այլ խաղաղ լեռան վրա էր, որ Իմ աշակերտներին սովորեցրի թագավորությանս ճշմարտությունները:

Այսպես կլինի և ձեզ համար. կգա լեռան լանջի ժամանակը, և դուք կհանգստանաք Ինձ հետ և կսովորեք:

Մեկնաբանություններ

Leave a Comment