Հունգարիայում հետաքննում են Պետեր Սիյարտոյի նկատմամբ պետական դավաճանության մեղադրանքները

Հունգարիան պաշտոնական հետաքննություն է անցկացնում նախկին արտգործնախարար Պետեր Սիյարտոյի դեմ՝ Ռուսաստանի հետ նրա կապերի պատճառով հնարավոր դավաճանության գործով։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Պետեր Մագյարը։

Մամուլի ասուլիսում Մագյարը հաստատել է, որ իրավապահ մարմինները հետաքննում են Սիյարտոյի կապերը Մոսկվայի հետ, սակայն հետաքննության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել։

Ըստ հաղորդագրությունների՝ հետաքննությունը սկսվել է արտահոսած հեռախոսազրույցներից հետո։ Այս ձայնագրությունները, ենթադրաբար, ցույց են տալիս, թե ինչպես է Պետեր Սիյարտոն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին տեղեկացնում Եվրամիության ներսում ներքին քննարկումների մասին և Մոսկվային աջակցություն առաջարկում ԵՄ պատժամիջոցները մեղմելու հարցում։

Պետեր Սիյարտոն հերքում է մեղադրանքները։

Leave a Comment