Արգենտինա, դուք չեք ունենա չորրորդ աստղը, մենք գնում ենք երկրորդ աստղի հետևից․ Կասիլյաս

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իկեր Կասիլյասը սոցիալական ցանցերում արած գրառումով վստահություն է հայտնել, որ աշխարհի առաջնության եզրափակչում Եվրոպայի չեմպիոն Իսպանիան կհաղթի աշխարհի չեմպիոն Արգենտինային։

«Արգենտինա, դուք չեք ունենա չորրորդ աստղը։ Մենք գնում ենք երկրորդ աստղի հետեւից։ Առա՛ջ, Իսպանիա»,- գրել է Կասիլյասը։

Արգենտինան աշխարհի չեմպիոն է դարձել 1978, 1968 և 2002 թվականներին, Իսպանիան՝ 2010-ին։

Իսպանիա – Արգենտինա եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 19-ին։

Leave a Comment