Լևոն Արոնյանը՝ Շվեյցարիայի արագ շախմատի մրցաշարի հաղթող

16 Հուլիսի 2026, 21:45

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթող է դարձել շվեյցարական Բիլ քաղաքում անցկացվող «Biel Chess Festival 2026» շախմատային փառատոնի արագ շախմատի մրցաշարում։

43-ամյա Արոնյանը 10 հնարավորից վաստակել է 9 միավոր և վստահորեն գրավել առաջին տեղը։ Նրա ամենամոտ մրցակիցը՝ ադրբեջանցի շախմատիստ Այդըն Սուլեյմանլին, հետ է մնացել 3 միավորով։

Մրցաշարի գլխավոր առանձնահատկությունը գրոսմայստերական եռամարտի ձևաչափն է, որն իր մեջ ներառում է դասական շախմատ, ռապիդ և բլից (կայծակնային շախմատ)։

Leave a Comment