Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիային հաղթելուց հետո կիսվել է գրառումով.
39-ամյա հարձակվողը դարձել է հանդիպման հերոսներից մեկը. նա 2 գոլային փոխանցում է կատարել։
«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ։ Մենք վերադարձել ենք, ուժ հավաքել և խաղացել ենք ևս մեկ հիանալի խաղ։ Մեծ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացին մեր թիմին», – գրել է Մեսսին սոցիալական ցանցերում Անգլիայի դեմ խաղից կարճ ժամանակ անց։
Վճռորոշ պայքարում Արգենտինայի հավաքականը կհանդիպի Իսպանիայի ընտրանու հետ։