Ֆրանսիայում անտառային հրդեհներից տուժած հողատարածքների ընդհանուր մակերեսը հասել է 35,000 հեկտարի, ինչը ավելի շատ է, քան 2025 թվականի ամբողջ ամառվա ընթացքում։ Այս թվերը հաղորդել է «Agence France-Presse» գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի քաղաքացիական անվտանգության և ճգնաժամային կառավարման գլխավոր վարչության տնօրեն Ժյուլիեն Մարիոնին։
Նշվում է, որ տարեսկզբից ի վեր արտակարգ իրավիճակների ծառայությունները գրանցել են 11,000 հրդեհի օջախ, որոնցից միայն վերջին շաբաթներին ամբողջ երկրում հրշեջները ստիպված են եղել միաժամանակ պայքարել 250-300-ի դեմ։ Երեք հրդեհի մակերեսը գերազանցել է 1000 հեկտարը, իսկ ևս վեցը տարածվել է 500 հեկտարի վրա։
2025 թվականին իշխանությունները ամռան ընթացքում գրանցել են 15,000 հրդեհ։ Հրդեհներից տուժած ընդհանուր տարածքը այդ ժամանակ հասել է 35,000 հեկտարի։