Մոսկվա–Գյումրի չվերթի ինքնաթիռը թռել է մինչև Թուրքիայի սահման․ ինչ է տեղի ունեցել

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որը կանոնավոր չվերթ է իրականացնում Մոսկվա–Գյումրի երթուղով, վայրէջքից առաջ մի քանի մանևր է կատարել Հայաստանի օդային տարածքում:

Թռիչքներին հետևող ծառայությունների տվյալների համաձայն՝ Գյումրու օդանավակայանին մոտենալիս օդանավը փոխել է ուղղությունը դեպի Երևան, ինչից հետո որոշ ժամանակ պտտվել է Հայաստանի տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի սահման: Այնուհետև օդանավը կրկին ուղղություն է վերցրել դեպի Գյումրի։ Ինքնաթիռը կարճ ժամանակով անհետացել է ռադարներից, ինչից հետո բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում:

«Պոբեդա» ավիաընկերությունից Sputnik Արմենիային պարզաբանեցին, որ օդանավի հետագծի փոփոխության պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել։

Leave a Comment