Բաքուն կրկին խոսում է «պատմական խաղաղության» մասին․ Ալիևի շնորհակալությունը Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Շուշիի Գլոբալ մեդիա ֆորումում իր ելույթով կիսվելու համար և բարձր է գնահատել ամերիկացի առաջնորդի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում։

Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է պետության ղեկավարի պաշտոնական սոցիալական ցանցերի էջերում։

«Պարոն նախագահ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Շուշիի Գլոբալ մեդիա ֆորումում իմ ելույթով կիսվելու համար, որին հղում էր կատարել Breitbart-ը։ Այդ ելույթում ես ձեզ անվանեցի «խաղաղության մարդ»», — ասել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Վաշինգտոնում պատմական գագաթնաժողովի առաջին տարեդարձին մնացել է մեկ ամսից էլ պակաս ժամանակ, և վերահաստատել է իր երախտագիտությունը Դոնալդ Թրամփին։

«Ես կցանկանայի ևս մեկ անգամ արտահայտել իմ անկեղծ երախտագիտությունը Ձեզ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հասնելու գործում Ձեր անգնահատելի դերի համար։ Ձեր ղեկավարությունը պատմական ներդրում է ունեցել մեր տարածաշրջանը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը մոտեցնելու գործում», — ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Truth Social-ում տարածել էր Breitbart-ի հոդվածը, որը մեջբերում էր Իլհամ Ալիևի հայտարարությունները Շուշիի Գլոբալ մեդիա ֆորումում։

Leave a Comment