Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին հաղթանակն Անգլիայի նկատմամբ (2:1) աշխարհի առաջնության կիսաեզրափակչում նվիրել է լեգենդար Դիեգո Մարադոնային։
«Ես վստահ եմ, որ Դիեգոն վերևում անչափ ուրախ է։ Այս հաղթանակը նաև նրա համար է։ Ես երջանիկ եմ, որ կարող եմ նրան նվիրել այս ուրախությունը։ Հույս ունեմ, որ նա այնտեղ վայելում է այս պահը։
Մենք բարեբախտություն ենք ունեցել ապրել Դիեգոյի դարաշրջանում։ Ես երբեք չեմ ցանկացել համեմատվել նրա հետ, և ես գիտեմ, որ նա սիրում էր ինձ։ Ես հիշողությանս մեջ պահում եմ այն հրաշալի պահերը, որոնք կիսել ենք Դիեգոյի հետ»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մեսսին Արգենտինայի հավաքականում խաղացել է նաև այն ժամանակ երբ մարզիչը Դիեգո Մարադոնան էր։