Հայաստանում է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարը

Հայաստանում է  Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուն։  Հայտնում է ԱԽ քարտուղարության գրասենյակը։

Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը՝ ընդգծելով հայկական կողմի հանձնառությունը՝ աջակցելու առաքելության մանդատից բխող միջոցառումների արդյունավետ իրականացմանը։ Արմեն Գրիգորյանը կարևորել է նաև առաքելության դերն ու աջակցությունն ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։

Քննարկվել են  համագործակցության հետագա ուղղություններն ու փոխգործակցության զարգացման հնարավորությունները։

 

Leave a Comment