
Հայաստանի երեք մարզպետներ որոշում են կայացրել հրաժարվել պատգամավորական մանդատներից՝ տարածքային կառավարման ոլորտում իրենց աշխատանքը շարունակելու համար։ Ահա թե ինչպես են նրանք մեկնաբանել մանդատից հրաժարվելու իրենց որոշումը։
«Մարզում լավ է աշխատելը»,- ասել է Արարատի մարզի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։
«Մանդատից հրաժարվել եմ, մնալու եմ մարզպետ», – հայտարարել է Արմավիրի մարզի մարզպետ Վահրամ Խաչատրյանը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նույնպես հաստատել է մանդատից հրաժարվելու մասին լուրը, նշելով սակայն, որ մարզի ղեկավարի պաշտոնում իր վերանշանակման հարցը վերջնականապես կորոշվի նոր Կառավարության ձևավորումից հետո։ «Եկեք ես ինքս ինձ գնահատական չտամ»,- ասել է Սարգսյանը։