Ասկերանի քաղաքապետն արդարացվել է – PanARMENIAN.Net

Ասկերանի քաղաքապետն արդարացվել է

16 հուլիսի 2026 – 10:44 AMT

PanARMENIAN.Net – Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ արդարացման վճիռ է կայացվել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ հոդվածի 2 -րդ մասով մեղադրվող պաշտպանյալիս՝ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ։

Ավարվեց այս քաղաքական հետապնդումը եւս, ավարտվեց պաշտպանության կողմի հաղթանակով եւ ի պատիվ Դատարանի՝ ավարտվեց արդարությամբ եւ արդարադատությամբ»,-ասվում է գրառման մեջ:

Շամիրյանին մեղադրանք է առաջադրվել հավաքի մասնակիցներ ներգրավելու նպատակով մարդկանց վճարելու փորձի համար։ Ըստ մեղադրանքի՝ հանցագործությունն ավարտին չի հասցվել իրենից անկախ պատճառներով։

Leave a Comment