Գիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել


Միջազգային


Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս վեցը՝ վիրավորվել։

Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Նրա խոսքով՝ վիրավորներից երեքը հոսպիտալացվել են։

«Կիևում թշնամու հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ։ Մայրաքաղաքի վեց բնակիչ վիրավորվել է, այդ թվում՝ 16-ամյա մի տղա։ Բժիշկները հոսպիտալացրել են երեք վիրավորներին», – ասել է Կլիչկոն։

Հինգշաբթի գիշերը տեղական իշխանությունները հայտարարել են օդային հարձակման մասին։ Դարնիցկիի շրջանում հրթիռի բեկորները ընկել են ոչ բնակելի շենքի վրա՝ հրդեհ առաջացնելով։ Սվյատոշինսկիում գրանցվել է պահեստի վրա հարված։


Leave a Comment