Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին



Քաղաքականություն


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով հաղթանակ է տանելու Իրանի նկատմամբ։ Հայտարարություններն արվել են Փենսիլվանիայի պաշտպանության և նորարարության գագաթնաժողովի շրջանակում կայացած կլոր սեղանի ընթացքում։

«Մենք շուտով կհաղթենք Իրանին։ Նրանք շատ շուտով պարտվելու են»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահը՝ պնդելով, թե իրանական կողմը «շատ է ցանկանում հասնել կարգավորման»։

«Նրանց դուր չի գալիս այն, ինչ մենք անում ենք, և նրանք իսկապես ցանկանում են կարգավորում։ Կտեսնենք՝ կհասնե՞նք նրանց հետ համաձայնության, թե՞ պարզապես ամեն ինչ կհասցնենք ավարտին»,- հայտարարել է Թրամփը։

Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment