ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հրապարակել է տեսանյութ, որում, ըստ պաշտոնական հաղորդագրության, երևում է, թե ինչպես են ամերիկյան ուժերը հարվածներ հասցնում դեպի Պարսից ծոցի իրանական նավահանգիստներից մեկը շարժվող դատարկ նավթային տանկերին։
ԱՄՆ զինվորականների տվյալներով՝ Իրանի կողմից ռազմածովային շրջափակման վերսկսումից հետո ամերիկյան ուժերը փոխել են երկու նավի երթուղին, իսկ ևս մեկ նավ շարքից հանել։
«Reuters» գործակալությանը հաջողվել է նույնականացնել տեսանյութում երևացող նավը։ Ըստ գործակալության՝ այն «BELMA» նավն է, ինչի մասին վկայում են նավախելանի և կայմի առանձնահատկությունները, որոնք համընկնում են արխիվային լուսանկարների հետ։
Տեսանյութի նկարահանման ամսաթիվը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն նավերի տեղաշարժը հետևող տվյալները ցույց են տալիս, որ չորեքշաբթի օրը «BELMA»-ն գտնվել է Պարսից ծոցում՝ Խարգ կղզու մերձակայքում։
