Օբամեյանգը մոտ ժամանակներս կդառնա «Դեպորտիվոյի» ֆուտբոլիստ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Մարսելի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մոտ ժամանակներս կդառնա «Դեպորտիվոյի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբը 37-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց կվճարի 1,5 մլն եվրո։

Նշենք, որ Օբամեյանգը 2025 թվականի ամռանը սաուդյան «Ալ-Քադիսիայից» էր վերադարձել «Մարսել», որի կազմում հանդես էր եկել նաև 2023-ից 2024 թվականներին: Ավարտված մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ 2025/26 մրցաշրջանի արդյունքներով «Դեպորտիվոն» Իսպանիայի Սեգունդայում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և նվաճել Լա Լիգայի ուղեգիր:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment