Ծովի մակերևույթի ջերմաստիճանը հասել է այս ժամանակահատվածի ռեկորդային ցուցանիշի

Ծովի մակերևույթի ջերմաստիճանը հասել է այս ժամանակահատվածի ռեկորդային ցուցանիշի

Ծովի մակերևույթի ջերմաստիճանը հասել է այս ժամանակահատվածի ռեկորդային ցուցանիշի, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

«2026 թվականի հուլիսի 13-ին ծովի մակերևույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը (60° հարավայինից մինչև 60° հյուսիսային լայնությունների սահմաններում) կազմել է 20.93°C։ Սա 0.56°C-ով բարձր է 1991–2020 թվականների միջին ցուցանիշից և բացարձակ ռեկորդ է տարվա այս ժամանակահատվածի համար:

Գրաֆիկը ցույց է տալիս ծովի մակերևույթի ջերմաստիճանի անոմալիաները՝ համեմատած 1991–2020թթ. բազային ժամանակահատվածի հետ՝ 2026 թվականի հուլիսի 13-ի դրությամբ»,- գրել է նա:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment