Դատարանը Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ. փաստաբան

Փաստաբան Վահե Եփրիկյանը «Արդարացում» վերտառությամբ գրառմամբ տեղեկացնում է.

«Դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ հոդվածի 2 -րդ մասով մեղադրվող պաշտպանյալիս՝ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ։

Ավարվեց այս քաղաքական հետապնդումը ևս, ավարտվեց պաշտպանության կողմի հաղթանակով եւ ի պատիվ Դատարանի՝ ավարտվեց արդարությամբ եւ արդարադատությամբ։

Շնորհակալ եմ, Պատվարժան Դատարա’ն։

Leave a Comment