Համաձայն Taste Atlas վարկածի՝ հրապարակվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշային աղյուսակը, որում ներառված 100 երկրների շարքում Հայաստանի խոհանոցը հայտնվել է 87-րդ տեղում։
Հարևան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 7-րդ, Իրանը՝ 42-րդ, իսկ Ադրբեջանը գտնվում է 67-րդ հորիզոնականում։
Ռուսաստանը տվյալ ցանկում զբաղեցրել է 28-րդ տեղը։ Աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշային ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է իտալական խոհանոցը։