Կուռթանի բնակիչը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների հետընտրական այցի մասին

Այսօր՝ հուլիսի 15-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, եղել են Ստեփանավանի, Գյուլագարակի և Տաշիրի տարածաշրջաններում։

Նրանց այցից հետո Կուռթանի բնակիչ Սերգեյ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կուսակցության անդամների հետընտրական այցին.

«Նարեկ Կարապետյանը մեր գյուղում էր, եկել էր անձամբ իմանալու գյուղացիների խնդիրների մասին։

Հաճելի իրողություն է…

Սա աննախադեպ երևույթ էր, երբ ընտրությունից հետո գալիս են խոստում կատարելու։

Կուռթանի խնդիրները շատ-շատ են, և հուսանք՝ մի քանի բան տեղը կընկնի…

Սկսած երիտասարդների զբաղվածությունից մինչև գյուղատնտեսություն և ճանապարհներ…»։

Leave a Comment