Հզոր պայթյուն Լիբանանի հյուսիս–արևելքում

Հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող Հերմել քաղաքում։

Նշվում է, որ գազատար է պայթել։

Նախնական տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել լիբանանյան բանակի զորանոցների մոտ։

Պայթյունի պատճառների և հնարավոր զոհերի մասին այս պահին տեղեկություն չկա։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Բեյրութի (Լիբանան) նավահանգստում խոշոր հրդեհ է բռնկվել։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Լիբանանի մայրաքաղաքի վրա ծխի թանձր քուլաներ են բարձրացել, որոնք տեսանելի են եղել քաղաքի տարբեր շրջաններից։

Հրդեհի պատճառի կամ հետևանքների մասին տեղեկություններ դեռ չկան։

Leave a Comment