Հայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորություն


Հասարակություն


Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է  Հունական զբոսաշրջային և ճանապարհորդական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Լիսանդրոս Ցիլիդիսի հետ, այս մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում ՀՀ դեսպանությունը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Հունաստան զբոսաշրջային համագործակցության զարգացման և երկկողմ զբոսաշրջային հոսքերի խթանման հնարավորությունները։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանից և Հունաստանից զբոսաշրջային հոսքերի հավասարակշռման, երկու երկրների տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ։


Լիսանդրոս Ցիլիդիսը ողջունել է հայկական կողմի նախաձեռնողականությունը և առաջարկել նախ ձևավորել համագործակցության ինստիտուցիոնալ հիմք՝ համապատասխան մասնագիտական կառույցների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման միջոցով, կազմակերպել առցանց B2B հանդիպումներ և դիտարկել Հայաստանի հետագա մասնակցությունը Սալոնիկում անցկացվող «Philoxenia» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։


Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ երկկողմ զբոսաշրջության զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով։

 


Leave a Comment