Այս պարտությունը դժվար է ընդունել․Մակրոնը՝ կիսաեզրափակչի պարտությունից հետո

Դիդիե Դեշամի գլխավորած թիմը կիսաեզրափակիչ փուլում 0-2 հաշվով զիջեց Իսպանիայի ընտրանուն՝ զրկվելով երրորդ անգամ անդամեջ եզրափակիչ անցնելու հնարավորությունից։

Ֆրանսիայի ազգային հավաքականի պարտությանն արձագանքել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը։ 

Նա շնորհավորել է մրցակցին և երախտագիտություն հայտնել իրենց ֆուտբոլիստներին։ 

«Շնորհավորում եմ Իսպանիային եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Շնորհակալություն Ֆրանսիայի հավաքականին այն բանի համար, որ ֆուտբոլիստներն անմնացորդ նվիրումով պաշտպանեցին մեր գույները։ Այս պարտությունը դժվար է ընդունել, սակայն մեր թիմը երիտասարդ է և լի է ներուժով»,- սոցիալական ցանցերում գրել է Մակրոնը։ 

Այժմ ֆրանսիացիները պատրաստվելու են երրորդ տեղի համար խաղին, որտեղ նրանց մրցակիցը կլինի Անգլիա — Արգենտինա զույգի պարտվողը։

Leave a Comment