ԱՄՆ ԶՈւ-ում հայտնել են Իրանին հասցվող հարվածների հերթական շարքի ավարտի մասին

ԱՄՆ զինված ուժերն ավարտել են Իրանին հասցված հարվածների հերթական շարքը, հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«90-րոպեանոց հարվածների շարքի ընթացքում CENTCOM-ի ուժերը բարձր ճշգրտության զինամթերք են արձակել Մեծ Թունբ կղզում գտնվող առափնյա պաշտպանության համակարգերի, ինչպես նաև թևավոր հրթիռների պահեստների և արձակման կայանների ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ։

Հրամանատարության գնահատմամբ՝ հարվածներն էլ ավելի են թուլացրել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու Իրանի կարողությունը։

ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 9-ի գիշերը նոր հարվածների շարք են սկսել Իրանի տարածքի ուղղությամբ։ Թեհրանն, իր հերթին, պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Կատարում գտնվող թիրախներին։

Leave a Comment