Ֆրանսիս Քյուրքջյանը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևի է արժանացել – armeniatoday.am

Հայկական ծագմամբ ֆրանսիացի օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի ասպետի կոչման, որը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևն է։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։

Քյուրքջյանը նշել է, որ պարգևը մեծ պատվով է ընդունում, և այն կիսում բոլոր նրանց հետ, ովքեր երկար տարիներ ուղեկցել են իրեն։

Ըստ նրա՝ այս պարգևին առանձնակի նշանակություն է տալիս Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայում ապաստան գտած իր տատիկի և պապիկի հիշատակը։

«Նրանց արիությունը և հավատը նոր հայրենիքի հանդեպ և այն արժեքները, որոնք նրանք փոխանցել են ինձ, այս պարգևին առանձնահատուկ նշանակություն են տալիս»,- գրել է օծանելիքագործը։

Քյուրքջյանը Maison Francis Kurkdjian ապրանքանիշի հիմնադիրն է և Dior -ի ստեղծագործական տնօրենը։ Նա ստեղծել է ավելի քան 40 բուրմունք։

2008 թվականին Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը նրան շնորհել էր նաև Արվեստների և գրականության շքանշանի ասպետի կոչում։

Կարդացեք նաև՝
«1% ոգեշնչում». պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանը` Dior-ի, Burberry-ի և Ժան Պոլ Գոտիեի հետ աշխատելու մասին

Ամեն օծանելիք հայտնագործություն է. Ֆրանսիս Քուրքջանը նշանակվել է Dior-ի բույրերի ստեղծման նոր կրեատիվ տնօրեն

Leave a Comment