Կառավարության՝ հուլիսի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին» որոշման նախագիծը (հարց 15):
Ընթացիկ իրավիճակը իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան 2026թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026թ. հունիսի 4-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2026թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026թ. հունիսի 4-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:
Նախագծի մշակման գործընթացում ինստիտուտները
Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունք
Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2026թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026թ. հունիսի 4-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Օրենքի նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բազմակողմանի կերպով զարգացնելու առաջնահերթություններից։