Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գերցեն և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Zafira» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները և 2 ուղևոր բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։