Վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի

Վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի

Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հեղինակ, 19-ամյա Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է:

Քննչական կոմիտեից Radar Armenia-ին տեղեկացրին, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը կիրառել է վարչական հսկողություն՝ համացանցից օգտվելու սահմանափակմամբ և բացակայելու արգելքով։

Հիշեցնենք, որ 19-ամյա երիտասարդը Երևանում գերազանցել էր սահմանված արագությունը, ստեղծել վթարային իրավիճակ և տեսանկարահանել իր արարքը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment