Սևանում ջրափրկարարները փրկել են շրջված հեծանվանավակի երեք ուղևորներին

Հուլիսի 15-ին՝ ժամը 14։59-ին, Սևանա լճի  2-րդ հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից մոտ 1500 մ հեռավորության վրա շրջված հեծանվանավակ։
 
Ջրափրկարարներն արագ արձագանքել են իրավիճակին և օպերատիվ գործողությունների շնորհիվ անվնաս ափ են դուրս բերել երեք քաղաքացու։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Leave a Comment